18.06.2018 12:52

Երկու Մանվել

Երկու Մանվել

Մի Մանվել Գրիգորյանը Արցախյան պատերազմի ծանրագույն պահերին և նվաճված հաղթանակներում հսկայական դեր խաղացած փայլուն զինվորականն է։

Մյուս Մանվել Գիգորյանը քոչարյանական ավազակապետական ռեժիմի տիպիկ ներկայացուցիչն է, որն իր բարոյական կերտվածքով ոչնչով չի տարբերվում վերջին 20 տարվա իշխանության որևէ այլ ներկայացուցչից, և իր ագահությամբ, ամբարտավանությամբ ու չարագործություններով նույնիսկ համեստագույն տեղ է զբաղեցնում ռեժիմի շատ ավելի ագահ, ամբարտավան ու թալանչի պարագլուխների շարքում։

Անկասկած, Մանվել Գրիգորյանը օրենքի առջև պետք է պատասխան տա իր գործած բոլոր հանցանքների համար։ Վստահ ենք, որ Հայաստանի նոր իշխանությունը չի սահմանափակվի միայն նրան պատժելով և ավելի մեծ ձկներին անտեսելով։

Այս առումով հատկանշական է ռեժիմի խոսափողներ Էդուարդ Շարմազանովի և Արմեն Աշոտյանի վայրկենական ուրացումը և սահմանազատումը Մանվել Գրիգորյանից, ինչը միայն ու միայն կարելի է բացատրել ռեժիմի ավելի մեծ հանցագործներից հասարակության ուշադրությունը շեղելու նկատառումով։

Ժողովուրդն ակնկալում է, որ նոր իշխանությունը կանգ չի առնի մասնավոր այս դեպքի վրա, և կոռուպցիայի դեմ համապարփակ ու վճռական պայքարով կապացուցի իր հավատարմությունը օրինականությանն ու հեղափոխության դավանած արժեքներին։

iLur.am