18.06.2018 13:52

Ուժեղ երկրաշարժ Ճապոնիայում

Ուժեղ երկրաշարժ Ճապոնիայում

Ճապոնիայում՝ Օսկա նահանգի հյուսիսում, տեղի է ունեցել 6,1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ, որի օջախը գտնվել է 13 կմ խորության վրա:

Նախնական տվյալներով՝  զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ իննամյա մի աղջիկ, ևս ութ մարդ ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ:

Տարերային աղետի պատճառով Հոնսյու կղզու հարավ-արևմուտքում դադարեցվել է երկաթուղու և ավտոմայրուղիների երթևեկությունը, ինչպես նաև պարապմունքները գրեթե 300 դպրոցներում:

Որոնողական-փրկարարական աշխատանքներին ներգրավվել են երկրի ինքնապաշտպանական ուժերը:

Փոխանցում է euronews-ը: