18.06.2018 14:25

Կոլումբիայում նախագահական ընտրությունների արդյունքները

Կոլումբիայում նախագահական ընտրությունների արդյունքները

Կոլումբիայում տեղի ունեցած ընտրություններում նախագահ է ընտրվել Իվան Դուկեն, որի թեկնածությունը գերադասել է ընտրողների ավելի քան 53 %-ը: Նրա մրցակցի՝ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի նախկին քաղաքապետ Գուստավո Պետրոյի օգտին քվեարկել է ընտրողների գրեթե 42 %-ը: Մասնակցությունն ընտրություններին, որոնք անցել են երկու փուլով, կազմել է 53 %:

Քվեարկության արդյունքները հայտարարելուց անմիջապես հետո ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև՝ Դուկեն հայտարարել է. «Մենք սպասում էինք այս հնարավորությանը, մեզ պետք է հաղթահարել հասարակության բևեռացումը, զայրույթի և վշտի ժամանակաշրջանը: Այժմ Կոլումբիան թշնամիներ չունի: Եվ ես չեմ ղեկավարի երկիրը՝ առաջնորդվելով ատելությամբ ինչ-որ մեկի նկատմամբ, նաև ես չեմ առաջնորդվի կոլումբիացիներից որևէ մեկի նկատմամբ անհանդուրժողականությամբ»:

Երկրի գործող նախագահ Մանուել Սանտոսը Դուկեին հաջողություն է մաղթել և պատրաստակամություն է հայտնել օգնելու նրան, որպեսզի իշխանության փոխանցումը հանդարտ և հստակ կատարվի:

Նորընտիր նախագահը նաև արտաքին քաղաքական խնդիրներ պետք է լուծի, որոնք վերաբերում են Վենեսուելայից զանգվածային ներհոսքին Կոլումբիա, ինչը, Դուկեի կարծիքով՝ պետք է քննարկվի համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից:

Փոխանցում է euronews-ը: