18.06.2018 15:40

Ընտրություններ Թուրքիայում. Ընդմիշտ Էրդողա՞ն

Ընտրություններ Թուրքիայում. Ընդմիշտ Էրդողա՞ն

Մեկ շաբաթ անց՝ հունիսի 24-ին, Թուրքիայում  տեղի կունենան սահմանադրական փոփոխություններից հետո առաջին նախագահական և խորհրդարանական միաժամանակյա ընտրությունները, որից հետո երկրի ղեկավարի լիազորությունները զգալիորեն կընդլայնվեն: Ավելին, հաղթանակի դեպքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է իշխանության ղեկին մնալ մինչև 2030 թ.:

Ընտրություններից հետո ուժի մեջ են մտնելու սահմանադրական փոփոխությունները, որոնց օգտին թուրքերը քվեարկել են 2017 թ. ապրիլին: Այդ փոփոխությունների համաձայն՝ Թուրքիան խորհրդարանական հանրապետությունից վերածվում է նախագահականի, իսկ պետության ղեկավարի լիազորությունները, փաստորեն, անսահմանափակ են դառնում:

Ընտրություններն անցկացվելու են, ըստ էության, նախապես ծրագրված ժամկետից մեկուկես տարի շուտ. Թուրքիայում դրանք նախատեսված էին 2019 թ. նոյեմբերին: Էրդողանի խոսքով՝ այդ որոշումը կապված է նրա հետ, որ երկրին շտապ կարգով անհրաժեշտ է անցնել գործադիր նախագահության:

 Սակայն առաջիկա ընտրությունների արդյունքները կանխորոշված չեն: Ընդդիմությունը դասեր է քաղել անցյալի սխալներից և հանդես է գալու ընդհանուր ճակատով՝ ընդդեմ Էրդողանի, որն արդեն երկրի ղեկին է ավելի քան 15 տարի:

Էրդողանը Թուրքիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2003-2014 թթ., իսկ 2014-ին ընտրվել է նախագահի պաշտոնում:

Փոխանցում է gazeta.ru-ն: