20.06.2018 10:00

Ինիեստա. Մենք վստահում ենք Հիերոյին

Ինիեստա. Մենք վստահում ենք Հիերոյին

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆերնանդո Հիերոյի մասին:

«Մենք շատ ուժեղ կազմ ունենք, մասնավորապես կիսապաշտպանական գծում: Բայց պետք է խոստովանենք, որ պաշտպանությունում մենք պետք է գործենք միասին:

Գլխավոր մարզչի փոփոխության մասին. մենք արդեն մոռացել ենք, որ նման բան է տեղի ունեցել: Իհարկե, այդ ամենը դժվար էր բոլորիս համար: Մենք վստահում ենք Հիերոյին»,- Ինիեստայի խոսքերն է մեջբերում ESPN-ը: