20.06.2018 12:46

Ռուսաստանը պատասխան տուրքեր է սահմանում ԱՄՆ-ի ապրանքների նկատմամբ

Ռուսաստանը պատասխան տուրքեր է սահմանում ԱՄՆ-ի ապրանքների նկատմամբ

Ի պատասխան ԱՄՆ-ի՝ պողպատի և ալյումինիումի արտասահմանյան ներկրվող ապրանքները հարկելու վերաբերյալ որոշման՝ Ռուսաստանը հարկեր է սահմանում ամերիկյան ապրանքների նկատմամբ, հաղորդել են Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունից:

Գերատեսչության ղեկավար Մաքսիմ Օրեշկինի մեկնաբանություններում ասվում է, որ ԱՄՆ-ը հրաժարվել է փոխհատուցել այն կորուստները, որ Ռուսաստանը կրում է ամերիկյան տուրքեր մտցնելու հետևանքով, ինչի կապակցությամբ էլ որոշվել է «հավասարակշռող միջոցներ» կիրառել ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ:

Նախարարությունում նշել են, որ հարկվող ամերիկյան ապրանքների վերջնական ցանկը դեռ որոշված չէ, դրա ձևավորման համար կպահանջվի մի քանի օր: Ընդ որում՝ կհարկվեն այն ապրանքները, որոնց նմանօրինակներն առկա են ռուսաստանյան շուկայում:

Փոխանցում է BBC-ն: