20.06.2018 14:51

Գրիբաուսկայտեն չի բացառում Ռուսաստանի «ներխուժումը» Լիտվա

Գրիբաուսկայտեն չի բացառում Ռուսաստանի  «ներխուժումը» Լիտվա

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական «ներխուժման» դեպքում երկիրը պատրաստ է պաշտպանության:

«Մենք պետք է պատրաստ լինենք՝ հոգեբանորեն, քաղաքականապես, տեխնոլոգիապես, սրտով և հոգով»,- հայտարարել է նախագահը գերմանական Spiegel ամսագրին տված հարցազրույցում:

Քաղաքական գործիչը նաև նշել է Ռուսաստանի ռազմական գերազանցությունը՝ ընդգծելով, որ լիտվացիները պատրաստ են պաշտպանելու իրենց երկիրը ցանկացած հակառակորդից:

Բացի այդ՝ Գրիբաուսկայտեի կարծիքով՝ արևմտյան պետությունները թերագնահատում են Մոսկվային և նրան չափազանց մեղմ են վերաբերվում:

Փոխանցում է ria.ru-ն: