20.06.2018 15:29

ԱԺ խմբակցությունները պատրաստ են ԸՕ փոփոխությունների շուրջ քննարկումներ սկսել

ԱԺ խմբակցությունները պատրաստ են ԸՕ փոփոխությունների շուրջ քննարկումներ սկսել

Ազգային ժողովի խմբակցությունների համատեղ հայտարարությունը. 

Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված 4 խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձեւավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձեւաչափով:

Աշխատանքային խումբը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչների հետ (երեք ներկայացուցիչ): 

Քննարկումների հետագա աշխատանքն այլ շահագրգիռ դերակատարների հետ, ժամանակացույցը, պարբերականությունը կհաստատվեն աշխատանքային խմբի առաջիկա քննարկումների ընթացքում:

ՀՀ ԱԺ խմբակցությունների ձևավորած աշխատանքային խմբի անդամներն են`

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն

Արփինե Հովհաննիսյան

Դավիթ Հարությունյան

Վիգեն Սարգսյան

«Ծառուկյան» խմբակցություն

Նաիրա Զոհրաբյան

Սերգեյ Բագրատյան

Գեւորգ Պետրոսյան

«Ելք» խմբակցություն

Էդմոն Մարուքյան

Լենա Նազարյան

Գրիգորի Դոխոյան

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն

Արմեն Ռուստամյան

Սպարտակ Սեյրանյան

Լուսինե Հովհաննիսյան