21.06.2018 12:30

Պաշտոնական. Ուիլշերը հեռանում է «Արսենալից»

Պաշտոնական. Ուիլշերը հեռանում է «Արսենալից»

«Արսենալի» կիսապաշտպան Ջեք Ուիլշերը հայտարարել է ակումբից հեռանալու մասին:

«Կարող եմ հաստատել, որ հունիսի վերջին, պայմանագրիս ժամկետի ավարտից հետո, հեռանալու եմ «Արսենալից»:

Ակումբի ղեկավարության հետ հանդիպումներից, և հատկապես գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ զրույցից հետո հասկացա, որ ստիպված եմ նման որոշում կայացնել: Այն բացառապես մարզական պատճառով է»,- Ինստագրամի իր էջում գրել է անգլիացին:

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստն «Արսենալի» համակարգում է հանդես եկել 9 տարեկանից: