21.06.2018 00:06

Մունդիալ-2018. Իսպանիան նվազագույն հաշվով հաղթեց Իրանին (տեսանյութ)

Մունդիալ-2018. Իսպանիան նվազագույն հաշվով հաղթեց Իրանին (տեսանյութ)

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականը հաղթեց Իրանին։

B խմբի երկրորդ խաղում, Կազանում իսպանացիները հաղթեցին 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը խփեց Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան։

Խմբի մյուս խաղում Պորտուգալիան հաղթել էր Մարոկկոյին։ 4-ական միավոր ունեն Իսպանիան և Պորտուգալիան, իսկ Իրանը ունի 3 միավոր։

Վերջին տուրում Իսպանիան կխաղա Մարոկկոյի հետ, իսկ Իրանը՝ Պորտուգալիայի։

ԱԱ-2018, B խումբ

Իրան - Իսպանիա՝ 0։1 

Դիեգո Կոստա, 54

Իրան․ Բեիրանվանդ, Ռեզայան, Հոսեինի, Պուրալիգանջի, Հաջսաֆի (Մոհամեդի, 69), Էբրաիմի, Էզատոլահի, Ամիրի (Գոդոս, 86), Տարեմի, Անսարիֆարդ (Ջահանբակշ, 74), Ազմուն։

Իսպանիա․ Դե Խեա, Կարվախալ, Ալբա, Պիկե, Ռամոս, Ինյեստա (Կոկե, 71), Բուսկետս, Իսկո, Դ․ Սիլվա, Վասկես (Ասենսիո, 80), Կոստա (Ռոդրիգո, 90)։