21.06.2018 11:00

Զանգվածային թունավորում Ադրբեջանում

Զանգվածային թունավորում Ադրբեջանում

Ադրբեջանում հարյուրից ավելի մարդ, այդ թվում՝ 14-ամյա մի աղջիկ, բամբակի դաշտերից վերադառնալուց հետո հիվանդանոց են ընկել թունավորման ախտանիշներով: Սա արդեն զանգվածային թունավորման երրորդ դեպքն է այս ամսվա սկզբից:

Թունավորման պատճառը, ամենայն հավանականությամբ, դաշտերում կիրառված քիմիական նյութերն են, սակայն իշխանությունները պաշտոնապես դրա մասին չեն հայտարարում:

Ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 110 մարդ: Նրանք գանգատվել են գլխացավից, սրտխառնոցից, ոմանք ուշաթափություններ են ունեցել:

Թե բժիշկները և թե հիվանդները պնդում են, որ առաջին անգամ են բախվում նման թունավորման հետ:

ՄԱԿ-ի 2017 թ. զեկույցի համաձայն՝ ամեն տարի քիմիական նյութերից ծանր թունավորման հետևանքով աշխարհում մահանում է առնվազն 200 հազար մարդ:

Փոխանցում է BBC-ն: