21.06.2018 11:04

Հունգարիան միգրացիայի վերաբերյալ նոր օրենք է ընդունել

Հունգարիան միգրացիայի վերաբերյալ նոր օրենք է ընդունել

Չորեքշաբթի Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է օրենքների մի փաթեթի օգտին, որոնք մեծ տուգանքների ու մինչև իսկ կալանքի միջոցով պատիժներ են սահմանում փախստականներին և անօրինական ներգաղթյալներին օգնելու համար: Եվրոպայի խորհուրդը և ԵԱՀԿ-ն հայտարարել են, որ այդ նորարարությունը չի համապատասխանում եվրոպական չափորոշիչներին:

Հունգարիայի իշխող «Ֆիդես» կուսակցությունը և նրա առաջնորդ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հենց անօրինական միգրացիայի դեմ պայքարի վրա են կառուցում իրենց քաղաքականությունը, թեպետ բուն Հունգարիայում ներգաղթյալներ գրեթե չկան, իսկ 2015-2016 թթ. Եվրոպան հեղեղած փախստականների հոսքը Մերձավոր Արևելքից վաղուց արդեն մարել է:

Երեք օրենք պարունակող փաթեթը, որը ամերիկյան հունգարացի, միլիարդատեր ու բարերար Ջորջ Սորոսի անունով ստացել է «Ստոպ, Սորոս» անվանումը, կառավարությունը խորհրդարան է բերել այս տարի՝ ապրիլյան ընտրություններից առաջ: Իշխող կուսակցությունը Սորոսին   մեղադրում է դեպի Եվրոպա զանգվածային ներգաղթին աջակցելու համար:

Փոխանցում է BBC-ն: