21.06.2018 14:24

Մարտի 1-ի զոհի մայրը՝ ԵՊՀ պատմության դասագրքի մասին

Մարտի 1-ի զոհի մայրը՝ ԵՊՀ պատմության դասագրքի մասին

Վերահրապարակում ենք նյութերի շարք, որոնք ցուցադրում են Հայոց պատմության դասագրքերում մեր նորագույն շրջանի պատմության կեղծումը։ Ստորեւ՝ 1912թ. ԵՊՀ հրապարակած «Հայոց պատմության» դասագրքում Մարտի 1-ի իրողությունների աղավաղման առիթով առաջին արձագանքներից մեկը.

«Մարտի 1» հասարակական կազմակերպության նախագահ, 2008-ի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը Ալլա Հովհաննիսյանը, երեկ հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ՝ անդրադառնալով մեծ աղմուկ հանած ԵՊՀ պատմության այն դասագրքին, որում 2008 թվականի մարտի 1-ի մասին աղավաղված ու կեղծ տեղեկություններ են նշված. «Էդիկ Մինասյանը՝ աղավաղելով իրականությունը, դատախազության հաղորդագրությունները հիմք ընդունելով, Բաղրամյան 26-ի հրահանգով ստի եւ կեղծիքի վրա հիմնվելով նոր պատմություն է կերտում, որը մատուցվելու է մեր ապագա սերունդներին։ Իր ապատեղեկատվական ձեռքով իշխանություններին սրբացնելով եւ ցուցարարներին որպես հանցագործ ներկայացնելով ավելի է սրում իրավիճակը։ Իր ապատեղեկատվության մեջ «երկուստեք» հրաձգության մասին խոսելով անցնում է անգամ ոստիկանության հաղորդագրության մեջ տեղ գտած ստի սահմանները։

Այս ոճով Էդիկ Մինասյանը կրկնում է թուրք ենիչերիներին, որոնք աղավաղված ներկայացնում են Հայոց Ցեղասպանությունը։ Կոչ ենք անում ԵՊՀ-ի ռեկտորատին՝ ետ կանչել այդ դասագրքերը, չաղավաղել պատմությունը եւ ավելի չսրել զոհերի հարազատների եւ իշխանությունների միջեւ եղած անջրպետը, անկողմնակալ ու ճիշտ վերլուծություն ներկայացնել մարտի 1-2– ի իրադարձությունների վերաբերյալ: Եթե ոչ՝ դիմելու ենք դատական մարմիններին, միջազգային բոլոր կազմակերպություններին, մեր որդիներին հանցագործության մեջ մեղադրանք առաջադրելու ԵՊՀ-ի փորձը կանխելու համար»։

«Հայկական ժամանակ» (քաղված՝ www.aravot.am)