21.06.2018 15:33

ՔԿ. Քննվում է 13 քրեական գործ՝ նախադպրոցական, դպրոցական հաստատություններում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ

ՔԿ. Քննվում է 13 քրեական գործ՝ նախադպրոցական, դպրոցական հաստատություններում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում քննվում է 13 քրեական գործ՝ նախադպրոցական, դպրոցական հաստատություններում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ:

Հարուցված 13 քրեական գործերից 5-ը վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, 4-ը՝ յուրացմանը, 2-ը՝ կաշառք ստանալուն, 1-ը պաշտոնեական լիազորություններն անցնելուն և ևս 1-ը՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն:

Հափշտակված գումարի չափը կազմում է 15.897.584 ՀՀ դրամ։

Յուրաքանչյուր քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ արձանագրված չարաշահումների բազմակողմանի քննությունն ապահովելու, դրանց առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։