21.06.2018 19:16

ԱԱ-2018. Դանիան և Ավստրալիան ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

ԱԱ-2018. Դանիան և Ավստրալիան ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում հանդիպեցին Դանիայի և Ավստրալիայի հավաքականները։

Սամարայում կայացած խաղում գրանցվեց 1։1 հաշիվը։

Քրիստիան Էրիկսենի գոլին ավստրալացիներից պատասխանեց Մայլ Եդինակը, նա անվրեպ իրացրեց 11-մետրանոցը։

Երրորդ տուրից առաջ Դանիան ունի 4, իսկ Ավստրալիան՝ 1 միավոր։

Խմբի մյուս խաղում կհանդիպեն Ֆրանսիայի և Պերուի հավաքականները (19:00-ին)։

 

ԱԱ-2018, C խումբ

Դանիա - Ավստրալիա՝ 1։1 

Քրիստիան Էրիկսեն, 7 - Մայլ Եդինակ, 38 (11մ)

Դանիա․ Կասպեր Շմեյխել, Հենրիկ Դալսգոր, Իենս Լարսեն, Սիմոն Կյաեր, Անդրեաս Կրիստենսեն, Թոմաս Դելեյնի, Կրիստիան Էրիկսեն, Պիոնե Սիստո, Լասե Շոնե, Յուսուֆ Պոուլսեն (Բրատվայտ, 59), Նիկոլայ Յորգենսեն (Կորնելիուս, 68)։

Ավստրալիա․ Մեթյու Ռայան, Ջոշ Ռիսդոն, Ազիզ Բեհիչ, Տրենտ Սեյնսբարի, Մայլ Եդինակ, Մարկ Միլիգեն, Աարոն Մույ, Թոմաս Ռոգիչ (Իրվայն, 82), Մեթյու Լեկի, Էնդրյու Նաբաութ (Յուրիչ, 75), Ռոբի Կրուզ (Արազնի, 68)։