21.06.2018 20:23

ԱԱ-2018. Ֆրանսիա - Պերու՝ 1:0. Դեշամի թիմը դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)

ԱԱ-2018. Ֆրանսիա - Պերու՝ 1:0. Դեշամի թիմը դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբում հանդիպեցին Ֆրանսիայի և Պերուի հավաքականները։

Եկատերինբուրգում կայացած խաղում գրանցվեց 1 գոլ։ 34-րդ րոպեին Դիդյե Դեշամի գլխավորած հավաքականին հաղթանակ բերեց Կիլիան Մբապեի խփած գնդակը։

Այս խմբի մյուս խաղում Դանիան և Ավստրալիան գրանցել էին 1։1 հաշիվը։ Ֆրանսիայի հավաքականը նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Երկրորդ ուղեգրին հավակնում են Դանիան և Ավստրալիան։

ԱԱ-2018, C խումբ

Ֆրանսիա - Պերու՝ 1։0 

Կիլիան Մբապե, 34

Ֆրանսիա․ Լյորիս, Պավար, Էրնանդես, Վարան, Ումտիտի, Կանտե, Պոգբա (Նզոնզի, 89), Մատուիդի, Մբապե (Դեմբելե, 75), Ժիրու, Գրիզման (Ֆեկիր, 80)։

Պերու․ Գալեսե, Ադվինկուլա, Տրաուկո, Ռամոս, Ռոդրիգես (Սանտամարիա, 46), Յոտուն (Ֆարֆան, 46), Ակինո, Կուևա (Ռուիդիաս, 82), Ֆլորես, Կարլյո, Գերերո։