22.06.2018 10:31

Չեխը մերժել է «Նապոլիին»

Չեխը մերժել է «Նապոլիին»

«Նապոլիին» չհաջողվեց պայմանավորվել «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխի հետ,հաղորդում է Calciomercato-ն։ Նեապոլցիների նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հույս ուներ վերամիավորվել դարպասապահի հետ, որի հետ աշխատել է «Չելսիում», բայց Չեխը հրաժարվել է տեղափոխվել։

Այնուամենայնիվ 26-ամյա Չեխը կարող է տեղը կորցնել մեկնարկային կազմում Բերնդ Լենոյի գալուց հետո։ Չեխի պայմանագիրը Զինագործների հետ մինչև 2019 թվականի ամառն է։