22.06.2018 11:30

Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները քանի՞ միլիոն են վաստակել...

Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները քանի՞ միլիոն են վաստակել...

Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին տուրում Սաուդյան Արաբիայի նկատմամբ տարած հաղթանակի համար Ռուսաստանի ազգային թիմի ֆուտբոլիստները ստացել են 6 միլիոն եվրո պարգևավճար: Մարզչական շտաբն էլ պարևատրվել է 2 միլիոն ԱՄՆ դոլարով: Այս մասին հայտնում է «Ստարայա Պլոշչադ» հեռուստաընկերությունը:

Եգիպտոսի նկատմամբ տարած հաղթանակի համար Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները ստացել են 9, իսկ մարզչական շտաբը՝ 3 միլիոն դոլար:

Նույն աղբյուրի համաձայն Ուրուգվայի հետ առաջիկա խաղում դրական արդյունքի դեպքում պարգևատրում նախատեսված չէ, իսկ եթե Ռուսաստանի հավաքականին հաջողվի հաղթահարել 1/8-րդ եզրափակչի արգելքը ապա ֆուտբոլիստները կստանան 15 միլիոն դոլար: