22.06.2018 12:00

Մբապեն աշխարհի առաջնություններում գոլ խփած ամենաերիտասարդ ֆրանսիացին է

Մբապեն աշխարհի առաջնություններում գոլ խփած ամենաերիտասարդ ֆրանսիացին է

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն գոլի հեղինակ է դարձել ԱԱ-2018-ի՝ Պերուի ընտրանու դեմ խաղում (1:0, առաջին խաղակես): 

19-ամյա խաղացողն աչքի է ընկել հանդիպման 34-րդ րոպեին: 

Այդպիսով, նա դարձել է աշխարհի առաջնությունում գոլ խփած ամենաերիտասարդ ֆրանսիացի ֆուտբոլիստը:

Մբապեն այդ ցուցանիշով գերազանցել է Դավիդ Տրեզեգեին, ով հավաքականի կազմում ԱԱ-ում գոլ էր խփել 20 տարեկանում: