22.06.2018 12:30

Պաշտոնական. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր ձեռքբերում ունի

Պաշտոնական. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր ձեռքբերում ունի

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտարարել է Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Ֆրեդի տեղափոխության մասին: 

Մանկունիանցիները բրազիլացու հետ հնգամյա պայմանագիր են կնքել՝ այն ևս մեկ տարի ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ: 

Պաշտոնական տեղեկություններ 25-ամյա խաղացողի տրանսֆերի արժեքի մասին չկան, բայց ավելի վաղ նշվում էր, որ «Յունայթեդ»-ը դոնեցկյան ակումբին 60 միլիոն եվրո կվճարի: