22.06.2018 12:59

Պույոլ. Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է

Պույոլ. Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է

Կատալոնական «Բարսելոնա»-ի լեգենդ Կառլես Պույոլը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հնարավոր տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»:

«Նեյմարը «Ռեալ»-ու՞մ: Չգիտեմ: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Դա Նեյմարի՝ կարիերան շարունակելու տարբերակներից մեկն է, բայց պետք է սպասել: Դեռ շատ ժամանակ կա տրանսֆերային պատուհանի փակվելուն:

ՊՍԺ-ից հեռանալը հեշտ չէ, բայց ֆուտբոլում այնպիսի բաներ են տեղի ունեցել, որ սկզբում անհնարին էին թվում: Մենք խոսում ենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի մասին:

Ես կցանկանայի, որ նա «Բարսելոնա»-ում մնար, այլ ոչ թե տեղափոխվեր «Ռեալ»,- Պույոլի խոսքերն է մեջբերում Le 10 Sport-ը: