22.06.2018 00:01

Մունդիալ-2018. Խորվաթները ջախջախեցին արգենտինացիներին (տեսանյութ)

Մունդիալ-2018. Խորվաթները ջախջախեցին արգենտինացիներին (տեսանյութ)

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Խորվաթիան հաղթեց Արգենտինային։

Նիժնի Նովգորոդում կայացած խաղում գրանցվեց 3։0 հաշիվը։ Խորվաթների կազմում հաշիվը բացեց Անտե Ռեբիչը։ Հարձակվողն օգտվեց Վիլի Կաբալերոյի կոպիտ սխալից։

80-րդ րոպեին էլ արդյունավետությամբ աչքի ընկավ Խորվաթիայի հավաքականի ավագ, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։

Մրցավարի կողմից ավելացրած ժամանակում էլ վերջնահաշիվ ձևակերպեց Իվան Ռակիտիչը։

Այս հաղթանակի շնորհիվ Խորվաթիան նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Արգենտինան 2 խաղից հետո ունի 1 միավոր։ D խմբի մյուս խաղում, հունիսի 22-ին Իսլանդիան կհանդիպի Նիգերիային։

ԱԱ-2018, D խումբ

Արգենտինա - Խորվաթիա՝ 0։3 

Անտե Ռեբիչ, 53, Լուկա Մադրիչ, 80, Իվան Ռակիտիչ, 90+1

Արգենտինա․ Կաբալյերո, Տալյաֆիկո, Մերկադո, Օտամենդի, Մասկերանո, Սալվիո (Պավոն, 56), Պերես (Դիբալա, 68), Մեսա, Ակունյա, Ագուերո (Իգուաին, 54), Մեսի։

Խորվաթիա․ Սուբաշիչ, Վրսալկո, Ստրինիչ, Լովրեն, Վիդա, Բրոզովիչ, Ռակիտիչ, Մոդրիչ, Պերիշիչ (Կովաչիչ, 82), Ռեբիչ (Կրամարիչ, 57), Մանջուկիչ (Չորլուկա, 90+2)։