22.06.2018 11:57

Գիշերը սպասվում է անձրև

Գիշերը սպասվում է անձրև

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 21-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:


Հանրապետության տարածքում`

Հունիսի 21-23-ն առանձին շրջաններում, 24-26-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հունիսի 21-23-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           39.40C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               5.70C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           22.40C