22.06.2018 13:05

ԵՄ քաղաքացիները կարող են մնալ Բրիտանիայում՝ եթե պատասխանանեն «երեք պարզ հարցի»

ԵՄ քաղաքացիները կարող են մնալ Բրիտանիայում՝ եթե պատասխանանեն «երեք պարզ հարցի»

ԵՄ երկրների այն քաղաքացիները, ովքեր ապրում են Բրիտանիայում և ցանկանում են մնալ այնտեղ Brexit-ից հետո էլ, պետք է պատասխանեն երեք պարզ հարցի, հայտարարել է Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը:

Հանդես գալով Լորդերի պալատում՝ նախարարը տեղեկացրել է, որ նման մարդկանցից կպահանջվի անձը հաստատող փաստաթուղթ,  ապացույց, որ իսկապես ապրում են Բրիտանիայի տարածքում, և   հարց կտրվի նախկինում դատվածություն ունենալու վերաբերյալ: Պատասխանները կհամեմատվեն տվյալների պետական բազայում եղածի հետ, ինչից հետո որոշում կկայացվի «շատ արագ»՝ երկու շաբաթվա ընթացքում կամ նույնիսկ ավելի շուտ, հավաստիացրել է նախարարը: Գործընթացը կիրականացվի համացանցի և սմարթֆոնների հատուկ հավելվածների օգնությամբ:

Նախարարը նաև շեշտել է, որ դատվածության առկայությունը կվերաբերի միայն ծանր հանցագործություններին, այլ ոչ թե, օրինակ, ավտոմեքենան սխալ կայանելու համար նախատեսված տուգանքներին ու նմանօրինակ այլ իրավախախտումների:

Այս գործընթացը բյուջեի վրա կնստի մոտավորապես 170 մլն ֆունտ և պարտադիր կլինի Բրիտանիայում բնակվող ԵՄ բոլոր քաղաքացիների համար: Կառավարություն սպասում է առնվազն 3,5 մլն դիմում:

Փոխանցում է BBC-ն: