22.06.2018 13:18

Թրամփը որոշել է «հարաբերությունները կարգավորել» Ռուսաստանի հետ

Թրամփը որոշել է «հարաբերությունները կարգավորել» Ռուսաստանի հետ

Մինեսոթա նահանգում ելույթ ունենալով իր համախոհների առջև՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կուզենար «կարգավորել հարաբերությունները» Ռուսաստանի հետ:

Թրամփի կարծիքով՝ Ռուսաստանը կուզենար, որ 2016 թ. ընտրություններում հաղթեր իր մրցակիցը՝ Հիլարի Քլինթոնը:

«Եթե նկատի ունենանք այն ամենը, ինչ արել ենք մենք, հաշվի առնելով պատժամիջոցները… նրանք (Ռուսաստանը) ետ են նայում ու մտածում են… ավելի լավ էր՝ Հիլարին հաղթեր այդ ընտրություններում»,- հայտարարել է Թրամփը:

Փոխանցում է Interfax-ը: