22.06.2018 13:27

Ընտրություններ Թուրքիայում. Էրդողանը կկարողանա՞ հաղթել առաջին փուլում

Ընտրություններ Թուրքիայում. Էրդողանը կկարողանա՞ հաղթել առաջին փուլում

Հունիսի 24-ին Թուրքիայում 18 տարեկանից բարձր քաղաքացիները կմասնակցեն արտահերթ ընտրությունների, որոնց արդյունքում կընտրվի ոչ միայն երկրի խորհրդարանը, այլև ավելի լայն լիազորություններով օժտված նոր նախագահ: Առաջիկա ընտրությունները պատմական կդառնան, քանի որ դրանք փոխում են հանրապետության՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից դրված հիմքերը՝ երկիրը խորհրդարանական կառավարումից անցում է կատարում նախագահականի:

Ընդ որում՝ ապագա նորընտրիր նախագահն օժտված կլինի շատ ավելի լայն լիազորություններով: Նա միաժամանակ կկատարի պետության և կառավարության ղեկավարների պարտականությունները, իրավունք կստանա նշանակել ու ազատել նախարարներին և փոխնախագահներին, արտակարգ դրություն մտցնել, հանրաքվեներ նախաձեռնել: Բացի այդ՝ հիմնական օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ խորհրդարանի լիազորությունները կմեծացվեն՝ հինգ տարի, և նորընտիր խորհրդարանում կլինի ոչ թե 550, այլ 600 պատգամավոր:

Նախագահական ընտրապայքարին մասնակցում է վեց թեկնածու:

Արտահերթ ընտրություններից երկու շաբաթ առաջ «Սոնար» ընկերության կողմից հասարակական կարծիքի ուսումնասիրության հարցումների արդյունքներով՝ ընտրություններում Էրդողանին կպաշտպանի ընտրողների 48,3 %-ը: MAK ինտերնետ-գործակալության կարծիքով՝ Էրդողանը կհաղթի 51,5 % ցուցանիշով, իսկ խորհրդարանական ընտրապայքարում հաղթողը կլինի Ժողովրդական դաշինը՝ 52,7 %-ով:

Փոխանցում է tass-ը: