22.06.2018 14:14

Լոնդոնում անհանգստացած են Պուտինի և Թրամփի հանդիպման հեռանկարից

Լոնդոնում անհանգստացած են Պուտինի և Թրամփի հանդիպման հեռանկարից

Մեծ Բրիտանիայում անհանգստացած են հուլիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավորությունից, մանավանդ՝ եթե այդ հանդիպումը կայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, հաղորդել է The Times-ը՝ հղում անելով բրիտանական կառավարությունում բարձրաստիճան աղբյուրի:

«Մեզ համար, ակնհայտ է, ավելի նախընտրելի կլինի, եթե այդ հանդիպումը տեղի ունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո»,- ասել է բարձրաստիճան աղբյուրը, որի խոսքը մեջբերում է թերթը:

Պարբերականը նշում է, որ իր աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ ամերիկացի պաշտոնյաներն ուզում են, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը կայանա կամ Բրյուսելում հուլիսին կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, կամ Թրամփի՝ Մեծ Բրիտանիա այցից հետո, որը նախատեսված է գագաթնաժողովից անմիջապես հետո:

«Պուտինի և Թրամփի հանդիպման ամենահավանական վայրը Վիեննան կլինի, քանի որ այնտեղ է տեղակայված ԵԱՀԿ կենտրոնակայանը, որի անդամ են թե՛ Ռուսաստանը և թե՛ ԱՄՆ-ը»,- նշում է թերթը:

Լոնդոնի անհանգստությունը կապված է այն բանի հետ, որ նրանք ենթադրում են՝ այդ հանդիպումը կարող է բացասաբար ազդել՝ ՆԱՏՕ-ի ընդհանուր նպատակների նկատմամբ Թրամփի կողմից հավատարմութուն պահպանելու առումով, գրում է The Times-ը:

Փոխանցում է Interfax-ը: