22.06.2018 21:00

ԱԱ-2018. Նիգերիա - Իսլանդիա՝ 2:0. D խմբում պայքարը թեժ պայքար է սպասվում (տեսանյութ)

ԱԱ-2018. Նիգերիա - Իսլանդիա՝ 2:0. D խմբում պայքարը թեժ պայքար է սպասվում (տեսանյութ)

Վոլգոգրադում կայացած այս խաղում 2։0 հաշվով հաղթեցին աֆրիկացիները։ Նիգերիայի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ահմեդ Մուսան։

D խմբում 1/8 եզրափակիչի ուղեգիր արդեն նվաճել է Խորվաթիայի հավաքականը։ Երկրորդ տեղում Նիգերիան է, մեկական միավոր ունեն Իսլանդիան և Արգենտինան։

Այսպիսով փլեյ-օֆֆ փուլի ուղեգրի համար նիգերացիների, իսլանդացիների և արգենտինացիների միջև պայքարում վճռորոշ կլինի խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրը: 

ԱԱ-2018 D խումբ

Նիգերիա – Իսլանդիա՝ 2։0 

Ահմեդ Մուսա, 49, 75

Չիրացված 11-մետրանոց՝ Գուլֆի Սիգուրդսոն, 83 (Իսլանդիա)

Նիգերիա․ Ուզոհո, Իդովու (Էբյուեհի․ 46), Օմերուո, Տրոստ-Էկոնգ, Բալոգուն, Մոզես, Նդիդի, Էտեբո (Իվոբի, 90+1), Օբի Միկել, Իհեանաչո (Իգալո, 85), Մուսա։

Իսլանդիա․ Հալդորսոն, Սեվարսոն, Մագնուսոն, Ռ․ Սիգուրդսոն (Ինգասոն, 65), Արնասոն, Գ․ Սիգուրդսոն, Գունարսոն (Սկուլասոն, 87), Բյարնասոն, Գսիլասոն, Բոդվարսոն (Բ․ Սիգուրդսոն, 71), Ֆինբոգասոն։