23.06.2018 12:24

«Շիրակ»-ը խոշոր տուգանքի է ենթարկվել

«Շիրակ»-ը խոշոր տուգանքի է ենթարկվել

Հունիսի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ, որի ժամանակ որոշվել է.

«Շիրակ ՖԱ» ակումբի` տուգանքը 30 օրվա ընթացքում չմուծելու մասին.

«Շիրակ ՖԱ» ակումբի` տուգանքը 30 օրվա ընթացքում չմուծելու համար ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 15-րդ հոդվածի 33-րդ կետի համաձայն` «Շիրակ ՖԱ» ակումբին տուգանել 1419000 դրամ: