23.06.2018 19:01

Մունդիալ-2018. Բելգիայի հավաքականը ջախջախեց Թունիսի ընտրանուն (տեսանյութ)

Մունդիալ-2018. Բելգիայի հավաքականը ջախջախեց Թունիսի ընտրանուն (տեսանյութ)

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում հանդիպեցին Բելգիան և Թունիսը։ Այս հավաքականներն ընդգրկված են G խմբում։

Մոսկվայի «Սպարտակ» ստադիոնում կայացած խաղում Ռոբերտո Մարտինեսի գլխավորած Բելգիայի հավաքականը հաղթեց 5։2 հաշվով։

Եվրոպացիների կազմում դուբլի հեղինակներ դարձան Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ Միշի Բատշուային։

Այս հաղթանակի շնորհիվ Բելգիան վաստակեց 6 միավոր և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։ G խմբի մյուս խաղում հունիսի 24-ին կհանդիպեն Անգլիան և Պանաման։

ԱԱ-2018, G խումբ

Բելգիա - Թունիս՝ 5։2

Էդեն Ազար, 6 (11մ), 51, Ռոմելու Լուկակու, 16, 45+3, Միշի Բատշուայի, 90 - Դիլան Բրոն, 18, Վահբի Հազրի, 90+3

Բելգիա․ Կուրտուա, Մենե, Վերտոնգեն, Բոյատա, Ալդերվեյրելդ, Կարասկո, Դե Բրյունե, Վիտսել, Ազար (Բատշուայի, 68), Լուկակու (Ֆելայինի, 59), Մերտենս (Տիլեմասն, 86)։

Թունիս․ Բեն Մուստաֆա, Բրոն (Նագես, 24), Մալուլ, Բեն Յուսուֆ (Բենալուն, 41), Սկիրի, Մերիա, Սասի (Սլիտի, 59), Հաուի, Հազրի, Բեն Յուսեֆ, Բադրի։