24.06.2018 10:00

Արգենտինյան հեռուստաալիքը մեկ րոպե լռությամբ հարգել է ազգային թիմի պարտությունը

Արգենտինյան հեռուստաալիքը մեկ րոպե լռությամբ հարգել է ազգային թիմի պարտությունը

Արգենտինյան TyC Sports հեռուստաալիքը որոշել է հոգեհանգստի արարողություն կազմակերպել ազգային թիմի համար, որը 3:0 հաշվով պարտվեց Խորվաթիայի հավաքականին։

BTZ Futbol հաղորդման հաղորդավարներն ու փորձագետները թողարկումը սկսեցին գերեզմանային լռությամբ։

- Այդ պահին Արգենտինայի հավաքականը մահացած էր։ Նա հոգին ավանդեց այն պահին, երբ Կաբալյերոն սխալվեց և Խորվաթիան առաջ անցավ հաշվի մեջ,- ասել է հաղորդավար Դիեգո Դիասը՝ խախտելով ահասարսուռ լռությունը։