24.06.2018 10:26

Մունդիալ-2018․ Դանիլոն ու Դուգլաս Կոստան բաց կթողնեն սերբերի դեմ հանդիպումը

Մունդիալ-2018․ Դանիլոն ու Դուգլաս Կոստան բաց կթողնեն սերբերի դեմ հանդիպումը

Պաշտպան Դանիլոն և վինգեր Դուգլաս Կոստան բաց կթողնեն Մունդիալ-2018-ի խմբային փուլի 3-րդ տուրի Բրազիլիա - Սերբիա հանդիպումը։ Այս մասին հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան։

Կոստան մկանային վնասվածք է ստացել Կոստա Ռիկայի դեմ խաղում (2:0), իսկ Դանիլոն, ով բաց թողեց այդ հանդիպումը, շարունակում է ապաքինվել վնասվածքից։

Բրազիլիա - Սերբիա հանդիպումը կկայանա հունիսի 27-ին՝ Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտում։