24.06.2018 11:00

Paris Grand Chess Tour․ Լևոն Արոնյանը դեռևս 5-րդն է մրցաշարային աղյուսակում

 Paris Grand Chess Tour․ Լևոն Արոնյանը դեռևս 5-րդն է մրցաշարային աղյուսակում

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում շարունակվում է Grand Chess Tour շարքի մրցաշարի 2-րդ փուլը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։Արագ շախմատի մրցաշարի ավարտից և կայծակնային խաղի 9 տուրից հետո մեր գրոսմայստերը 14 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

Երեկ Արոնյանը հաղթել է Կրամնիկին և Անանդին, միավորը կիսել է Սոյի, Կարուանայի, Վաշյե-Լագրավի, Նակամուրայի, Մամեդյարովի, Գրիշչուկի հետ, ինչպես նաև պարտվել է Կարյակինին։

Նշենք, որ մրցաշարային աղյուսակը 17,5 միավորով գլխավորում է Սերգեյ Կարյակինը։ Վաղը կկայանան կայծակնային շախմատի մրցաշարի վերջին 9 պարտիաները։