24.06.2018 12:38

Ֆարֆանը Պերուի հավաքականի մարզման ժամանակ կորցրել է գիտակցությունն ու տեղափոխվել հիվանդանոց

Ֆարֆանը Պերուի հավաքականի մարզման ժամանակ կորցրել է գիտակցությունն ու տեղափոխվել հիվանդանոց

Պերուի հավաքականի հարձակվող Ջեֆերսոն Ֆարֆանը գլխի վնասվածք է ստացել մարզման ժամանակ և կորցրել գիտակցությունը։ Այս մասին հայտնում է Depor-ը։

Աղբյուրի տեղեկություններով, «Արենա Խիմկի»-ում մարզվելու ընթացքում Ֆարֆանը բախվել է Պերուի երիտասարդական հավաքականի դարպասապահ Ժերեմի Ագիրեյի հետ, որից հետո կորցրել է գիտակցությունն ու տեղափոխվել Մոսկվայի հինվանդանոցներից մեկը։ 

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստին հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքից։ Այս պահին նրա վիճակը կայուն է, բայց խաղացողը կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ։

Ֆարֆանի մասնակցությունն Ավստրալիայի դեմ խաղին հարցականի  է։