24.06.2018 21:08

Մունդիալ-2018. Գոլառատ խաղում Ճապոնիան ու Սենեգալը հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Մունդիալ-2018. Գոլառատ խաղում Ճապոնիան ու Սենեգալը հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումն անցկացրին Ճապոնիայի եւ Սենեգալի հավաքականները, որոնք ամեն խաղակեսում մեկական գոլ փոխանակեցին եւ բավարարվեցին ոչ ոքի արդյունքով՝ 2։2։

Սենեգալն ու Ճապոնիան 4-ական միավորով H խմբի առաջատարներն են։

Խմբի մյուս խաղում կհանդիպեն Լեհաստանի եւ Կոլումբիայի հավաքականները (Երեւանի ժամանակով 22։00-ին)։

Առաջին տուրում Լեհաստանը 1։2 հաշվով պարտվել էր Սենեգալի, Կոլումբիան էլ նույն հաշվով՝ Ճապոնիային։

ԱԱ-2018 H խումբ, երկրորդ տուր

Ճապոնիա - Սենեգալ՝ 2։2 

Տակասի Ինուի, 34, Կեյսուկե Հոնդա, 78 - Սադիո Մանե, 11, Մուսա Վագ, 71

Ճապոնիա․ Կավասիմա, Սակաի, Նագատոմո, Յոսիդա Սյոձի, Հասեբե, Սիբասակի, Կագավա (Հոնդա, 72), Ինուի (Ուսամի, 87), Հարագուսի (Օկաձակի, 75), Օսակո։

Սենեգալ․ Նդիայե, Սաբալի, Վագ, Սանե, Կուլիբալի, Գեյե, Ալֆրեդ Նդիայե (Կույատե, 65), Բադու Նդիայե (Նդոյե, 81), Սար, Նյանգ (Դիուֆ, 86), Մանե։