25.06.2018 13:30

Ո՞վ է Հենրիխ Մխիթարյանի ենթադրյալ սիրելին

Ո՞վ է Հենրիխ Մխիթարյանի ենթադրյալ սիրելին

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանի և Բեթիի լուսանկարները հայտնվել են համացանցում։ Հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ Բեթին Grand Holding-ի համասեփականատեր, գործարար Կարեն Վարդանյանի դուստրն է։

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանի կնոջ ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Հենրիխն իր քրոջ ու Բեթիի հետ է։ Օգտատերերը ենթադրում են, որ Բեթին Մխիթարյանի ընտրյալն է: