Թուրքիայի ընտրություններում հաղթել է Էրդողանը

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով իր համախոհների առջև, հայտարարել է, որ ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն՝ ինքը հաղթել է առաջին փուլում:
Ըստ պաշտոնական տվյալների՝ էրդողանը ստացել է ձայների 53 %-ը, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ Մուհարեմ Ինջեն՝ 31 %:
Ստամբուլում իր կողմնակիցներին դիմելով՝ Էրդողանը նաև հայտարարել է, որ ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ապահովել է մեծամասնությունը խորհրդարանում՝ հավաքելով մյուսներից ավելի ձայներ: Պետական լրատվամիջոցների հրապարակած տվյալներով՝ Էրդողանի կուսակցությունը ստացել է ձայների 42 %-ը: Մասնակցությունը կազմել է 87 %:
«Երկիրն ինձ է վստահել նախագահական և գործադիր իշխանությունների պատասխանատվությունը»,- ասել է 64-ամյա քաղաքական գործիչը:
Ինչպես հաղորդել է Անատոլիական լրատվական գործակալությունը, Էրդողանին արդեն շնորհավորել են աշխարհի մի քանի առաջնորդներ, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Փոխանցում է BBC-ն: