25.06.2018 16:10

Լուկաշենկոն նախազգուշացրել է այլ պետության կազմի մեջ ընդգրկվելու վտանգի մասին

Լուկաշենկոն նախազգուշացրել է այլ պետության կազմի մեջ ընդգրկվելու վտանգի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոգիլևյան մարզում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում խոսել է երկրի տնտեսության ձախողման բացասական հետևանքների մասին: Նրա կարծիքով՝ եթե առաջիկա տարիներին Բելառուսը չհաղթահարի տնտեսական խնդիրները, ապա կարող է հայտնվել այլ պետության կազմում կամ էլ «Ուկրաինայի պես»՝ պատերազմի բովում:

 Լուկաշենկոն չի հստակեցրել, թե որ պետությունների կազմում կարող է հայտնվել Բելառուսը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարեդարձի տոնակատարության ժամանակ Լուկաշենկոն հայտարարել էր, թե Բելառուսը ստիպված է պայքարել «հաղթանակի սեփակաշնորհման դեմ, թեև ողջ խորհրդային ժողովուրդն է իր ավանդը ներդրել դրանում»:

Փոխանցում է Interfax-ը: