26.06.2018 15:28

Աշխարհի առաջնորդները շնորհավորում են Էրդողանին

Աշխարհի առաջնորդները շնորհավորում են Էրդողանին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և մի շարք այլ համաշխարհային առաջնորդներ շնորհավորել են Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, հաղորդել են արևմտյան և թուրքական լրատվամիջոցները:

Daily Sabah թերթը տեղեկացնում է, որ Մեյը զանգահարել է Էրդողանին երկուշաբթի երեկոյան և հույս հայտնել, որ կշարունակեն զարգացնել «երկկողմ կապերը» երկու պետությունների միջև:

Մերկելը, իր գրասենյակի հայտարարության համաձայն՝ շնորհավորել է Էրդողանին և նշել, որ ԳԴՀ-ն կցանկանար Թուրքիան տեսնել ավելի ժողովրդավար պետություն: «Մենք շատ ավելի հիմքեր ունենք ցանկանալու գործընկերություն անել կայուն և բազմակարծ Թուրքիայի հետ, որտեղ ավելի ուժեղ են դեմոկրատական  մասնակցությունը և օրենքի գերակայության իրավունքը»,- գրել է նա Էրդողանին:

Hurriyet թերթի տվյալներով՝ ավելի վաղ Էրդողանին արդեն շնորհավորել են՝ Քուվեյթի էմիրը, Մակեդոնիայի առաջնորդ Գեորգե Իվանովը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիյոևը, Սուդանի առաջնորդ Օմար ալ-Բաշիրը, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը, Քաթարի էմիրը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Փոխանցում է Interfax-ը: