28.06.2018 13:46

Էրդողանը չի երկարացնի արտակարգ դրությունը Թուրքիայում

Էրդողանը չի երկարացնի արտակարգ դրությունը Թուրքիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում է կայացրել չերկարացնել 2016 թվականից երկրում մտցված արտակարգ դրության ռեժիմը, որի ժամկետն սպառվում է 2018 թ. հուլիսին, այսօր հաղորդել է Daily Sabah թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ որոշումն Էրդողանը կայացրել է Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բախչելիի հետ հանդիպման նախօրեին, որի կուսակցությունը հուլիսի 24-ի նախագահական ընտրություններում ընդգրկվել էր Թուրքիայի առաջնորդի թեկնածությունը սատարող Ժողովրդական դաշինքի մեջ, ինչն էլ հնարավորություն էր տվել, որ նրա կուսակցությունը ստանա խորհրդարանի տեղերի մեծ մասը:

«Բանակցությունների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել արտակարգ դրությունը չերկարացնելու վերաբերյալ»,- տեղեկացնում է թերթը:

Փոխանցում է Interfax-ը: