28.06.2018 14:29

Ռոուհանի. Տնտեսական խնդիրները չեն հանգեցնի Իրանի կառավարության հրաժարականի

Ռոուհանի. Տնտեսական խնդիրները չեն հանգեցնի Իրանի կառավարության հրաժարականի

Իրանի կառավարությունը մտադիր չէ հրաժարական տալ երկրում առկա տնտեսական խնդիրների պատճառով, հայտարարել է նախագահ Հասան Ռոուհանին, տեղեկացնում է Shargh թերթը:

«Եթե որևէ մեկը կարծում է, թե կառավարությունը հրաժարական կտա, նա սխալվում է: Մենք բոլորս մինչև մեզ հատկացված վերջին օրը կկատարենք մեր պարտականությունները»,- ասել է Ռոուհանին:

Նախագահի հայտարարությունն արվել է ի պատասխան կառավարության կազմում փոփոխություններ անելու կոչերի, որոնք արվել են վերջին շրջանում՝ կապված տնտեսական խնդիրների հետ:

Այսպես, անցյալ երեքշաբթի  երկրում բռնկված բողոքի ցույցերի ֆոնին, որոնք կապված էին ազգային արժույթի արժեզրկման հետ, խորհրդարանի (մեջլիս) 50 պատգամավորներ հանրագիր էին ստորագրել էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի հրաժարականի պահանջով:

Փոխանցում է tass.ru-ն: