02.07.2018 13:44

2018 թ. ամենամեծ թվով լրագրողներն Աֆղանստանում են զոհվել

2018 թ. ամենամեծ թվով լրագրողներն Աֆղանստանում են զոհվել

Ամենամեծ թվով լրագրողներ 2018 թ. սկզբից ի վեր սպանվել են Աֆղանստանում, հաղորդել է Նյու Յորքում տեղակայված «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (Committee to Protect Journalists) հասարակական կազմակերպությունը:

Կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ այս տարի աշխարհում սպանված 33 լրագրողներից 10-ը զոհվել են Աֆղանստանում: Սիրիայում զոհվել է ԶԼՄ-ների 5 ներկայացուցիչ, ԱՄՆ-ում՝ չորսը, Հնդկաստանում՝ երեքը:

Այս ժամանակահատվածում երկուական լրագորղ զոհվել են Կոլումբիայում, Իսրայելում և պաղեստինյան տարածքներում, Եմենում, Մեքսիկայում, լրատվամիջոցների մեկական ներկայացուցիչներ՝ Բրազիլիայում, Նիկարագուայում և Սլովակիայում:

 Փոխանցում է Interfax-ը: