03.07.2018 15:26

Իրանցի դիվանագետը ձերբակալվել է Փարիզում պայթյուն կազմակերպելու կասկածանքով

Իրանցի դիվանագետը ձերբակալվել է Փարիզում պայթյուն կազմակերպելու կասկածանքով

Գերմանիայում ձերբակալվել է իրանցի մի դիվանագետ, իսկ Բելգիայում՝ իրանական ծագում ունեցող երկու քաղաքացի: Նրանք կասկածվում են Փարիզում անցկացվող Իրանի դիմադրության ազգային խորհրդի ամենամյա համաժողովի մասնակիցների վրա հարձակում նախապատրաստելու մեջ:

Անվերպենում ձերբակալված 38-ամյա Անիս Ս.-ի և 33-ամյա Նասիմա Ն.-ի մոտ հայտնաբերվել է 500 գ ինքնաշեն պայթուցիկ և դետոնատոր: Նրանց կանխամտածված սպանության և ահաբեկչական գործողության նախապատրաստման մեղադրանք է ներկայացվել:

Գերմանիայում ձերբակալված իրանցի դիվանագետն աշխատում է Վիեննայում Իրանի դեսպանատանը: Բելգիայի իշխանությունները նրա մասին որևէ մանրամասն չեն հաղորդել, միայն այն, որ դիվանագետը կասկածվում է մյուս ձերբակալվածների հետ կապի մեջ:

Փոխանցում է BBC-ն: