22.09.2012 20:49

Գվարդիոլան չի բացառել, որ կարող է նշանակվել «Միլանի» մարզիչ

Գվարդիոլան չի բացառել, որ կարող է նշանակվել «Միլանի» մարզիչ

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է այն լուրերը, որ կարող է նշանակվել «Միլանի» գլխավոր մարզիչ:
«Ես «Միլանի» մարզի՞չ: Դա բավական հնարավոր է: Միայն թե այս տարի ես չեմ պատրաստվում վերադառնալ ֆուտբոլ, դեռ չեմ որոշել, երբ կսկսեմ մարզչական գործունեությունը»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Football Italia-ն: