04.07.2018 13:58

ԶԼՄ. Երգչուհի Թինա Թյորների ավագ որդին ինքնասպան է եղել

ԶԼՄ. Երգչուհի Թինա Թյորների ավագ որդին ինքնասպան է եղել

Հանրահայտ ամերիկացի երգչուհի Թինա Թյորների ավագ որդին ինքնասպանություն է գործել 59 տարեկան հասակում, տեղեկացնում է Fox News-ը:

Քրեյգ Թյորներին  երեքշաբթի օրը մահացած են գտել Կալիֆոռնիայի իր տանը:

«Այժմ պատկան մարմինները գտնվում են դեպքի վայրում, ընթանում է հետաքննություն»,- հաղորդել են դատափորձաքննության մասնագետները:

Հեռուստաալիքն առայժմ երգչուհու ներկայացուցիչներից մեկնաբանություն չի ստացել:

Փոխանցում է ria.ru-ն: