04.07.2018 14:09

Պուշկովը մեկնաբանել է Սոլսբերիում թունավորման միջադեպը

Պուշկովը մեկնաբանել է Սոլսբերիում թունավորման միջադեպը

Ռուսաստանցի սենատոր Ալեքսեյ Պուշկովը բրիտանական Սոլսբերիում մարդկանց թունավորման նոր միջադեպն անվանել է  հզոր հարված «Սկրիպալների գործին»:

«Սոլսբերին նման է անիծված վայրի. ևս երկու հոգի թունավորվել են անհայտ նյութով: Կրկին «Մոսկվայի ձեռքի» մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է: Նոր թունավորումը ևս մի հզոր հարված է հասցնում, այսպես կոչված՝ «Սկրիպալների գործին»: Ինչ-որ բան այն չէ հենց բրիտանական թագավորությունում»,- Twitter-ում գրել է Պուշկովը:

Փոխանցում է ria.ru-ն: