04.07.2018 14:14

Siri-ն ընդհատել է պաշտպանության նախարարի խոսքը

Siri-ն ընդհատել է պաշտպանության նախարարի խոսքը

Siri ձայնային օգնականը ընդհատել է Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի նիստը՝ արձագանքելով «Սիրիա» բառին:

Միջադեպը տեղի է ունեցել պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնի ելույթի ժամանակ: Նախարարը խոսել է ահաբեկչության դեմ պայքարի մասին և հիշատակել Սիրիայի Հանրապետությունը:

«Ահա թե ինչ գտա համացանցում «Սիրիա» հարցման արդյունքում: Սիրիական դեմոկրատական բանակը, որին աջակցում է...»,- անմիջապես արձագանքել է Siri-ն նախարարի սմարթֆոնում:

Ուիլյամսոնը ծիծաղել է և նշել, թե հազվադեպ է պատահում, որ մարդուն ընդհատի սեփական բջջային հեռախոսը: Նախարարը հեռախոսը դրել է գրպանը և շարունակել խոսքը՝ այն բանից հետո, երբ դահլիճում դադարել է ծիծաղը:

Փոխանցում է ria.ru-ն: