04.07.2018 15:53

Թրամփը համոզված է, որ ՌԴ-ն միջամտել է ամերիկյան ընտրություններին

Թրամփը համոզված է, որ ՌԴ-ն միջամտել է ամերիկյան ընտրություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կասկածում, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թ. նախագահական ընտրություններին, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Հոգան Գիդլին:

«Նա չի կասկածում դրանում: Նախագահը պարզ հասկացրել է,  և ինքն էլ բազմիցս ասել է այդ մասին, որ կարծում է, թե Ռուսաստանը միջամտել է մեր ընտրություններին: Նա ասել է, որ Վլադիմիր Պուտինն այդ հարցում իր դիրքորոշումն ունի»,- ասել է Գիդլին լրագրողներին՝ ի պատասխան նրանց խնդրանքի՝ մեկնաբանել ԱՄՆ կոնգրեսի սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նոր զեկույցը:

Ղրիմի  խնդրով ԱՄՆ նախագահի դիրքորոշման վերաբերյալ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցին ի պատասխան՝ Գիդլին նշել է. «Մենք չենք ճանաչում Ղրիմն անեքսիայի ենթարկելու՝ Ռուսաստանի փորձը»:

Երեքշաբթի ԱՄՆ կոնգրեսի սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը բաց զեկույց է հրապարակել, որում հաստատել է 2017 թ. հատուկ ծառայությունների եզրակացություններն այն մասին, թե Ռուսաստանը միջամտել է 2016 թ. նախագահական ընտրություններին և շարունակում է ջանքեր գործադրել ԱՄՆ-ում դեմոկրատիան խարխլելու ուղղությամբ:

Փոխանցում է Interfax-ը: