06.07.2018 11:37

Ճապոնիայում մահապատժի են ենթարկվել «Աում Սինրիկյո» աղանդի ղեկավարները

Ճապոնիայում մահապատժի են ենթարկվել «Աում Սինրիկյո» աղանդի ղեկավարները

Ճապոնիայում մահապատժի է ենթարկվել «Աում Սինրիկյո» կրոնական աղանդի հիմնադիր Սյոկո Ասահարան, ինչպես նաև կազմակերպության մի քանի ղեկավարներ, որոնք պատասխանատու են երկրում ամենախոշոր ահաբեկչական գործողության համար:

1995 թ. մարտին աղանդավորները թունավոր զարին գազ էին բաց թողել Տոկիոյի մետրոյում, ինչի արդյունքում զոհվել էր 13 մարդ և տուժել ավելի քան 6 հազար հոգի:

Բացի Ասահարայից՝ մահապատժի են ենթարկվել նաև կազմակերպության ռազմական նախարարը ու ևս երկու ղեկավար անձինք: Մահապատիժն իրականացվել է կախաղանի միջոցով:

«Աում Սինրիկյոն» հիմնվել էր 1987 թ.: Աղանդի անդամների թիվը, տարբեր տվյալներով, տատանվում էր 30-ից 50 հազարի սահմաններում: Աղանդի գործունեությունն արգելվել է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում:

Փոխանցում է BBC-ն: