06.07.2018 12:30

Էյմսբերիի միջադեպը. գտնել «վարակի աղբյուրը»

Էյմսբերիի միջադեպը. գտնել «վարակի աղբյուրը»

«Պացիենտներից վերցված լրացուցիչ նմուշների քննությունից հետո մեզ համար պարզ է, որ նրանք ենթարկվել են նյարդակաթվածահարող նյութի ազդեցության այն բանից հետո, երբ ձեռք են տվել թունավորված մի առարկայի»,- ТАСС-ը մեջբերում է Սքոթլանդ-Յարդի հայտարարությունը, որ հրապարակվել է երեկ գիշեր:

Տուժածները՝ Դոն Սթյորջերսը և Չառլի Ռոուլին, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում են: Շրջափակված են բոլոր այն վայրերն ու օբյեկտները, որտեղ նրանք եղել են, այդ թվում՝ տնանկների օթևանը, որ գտնվում է Սոլսբերիում, և որտեղ չորս ամիս առաջ մահափորձ էր կատարվել ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր նկատմամբ:

Սքոթլանդ-Յարդում պնդում են, որ նրանք նույնպես թունավորվել են «Նովիչոկ» նյարդակաթվածահարող թույնով, ինչ Սկրիպալները, սակայն դեռևս չեն կարող ասել՝ արդյո՞ք այն նույն խմբաքանակից է վերցված, ինչով թունավորվել էր ԳՀՎ նախկին գնդապետը:

Փոխանցում է euronews-ը: